Մատչելիության հղումներ

Bank of Georgia-ն գնում է «Ամերիաբանկ»-ը


Մեծ Բրիտանիայում գրանցված «Վրաստանի բանկը» (Bank of Georgia Group PLC) տեղեկացնում է, որ 303.6 միլիոն դոլարով «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու պայմանավորվածություն ունի։

«Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է Խմբի համար։ «Ամերիաբանկ»-ի միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», - հայտարարել է Bank of Georgia-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը։

«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնետերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանն է։ Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է՝ շրջանառվում են։

Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, բաժնեմասերը բազմաթիվ այլ ներդրումային ընկերությունների են պատկանում։

«Վրաստանի բանկը» տեղեկացնում է՝ նախատեսում են գործարքն ավարտին հասցնել հաջորդ ամիս։

XS
SM
MD
LG