Մատչելիության հղումներ

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստը՝ մարտի 29-ին Մոսկվայում


ԱՊՀ տնտեսական խորհրդի 101-րդ նիստը տեղի կունենա մարտի 29-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ։

Նշվում է, որ երկրների պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։

Ռուսաստանի նկատմամբ դժգոհություններից ու ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ նիստերին։ Հենց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում էլ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո սա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն էր, որը Կրեմլը բնութագրեց ոչ թե բանակցություն, այլ ոտքի վրա զրույց։

Հայաստանը բոյկոտել էր, մասնավորապես, ՀԱՊԿ նիստերը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե Հայաստանը ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում պետք է ակտիվ լինի՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

ԱՊՀ-ն ներկայումս բաղկացած է 11 երկրներից՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ դե ֆակտո Մոլդովան և Ուկրաինան վաղուց ներգրավված չեն ասոցիացիայի աշխատանքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG