Մատչելիության հղումներ

Ըստ Զախարովայի՝ Հայաստանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից


Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում ասել է, որ Երևանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին մասնակցելուց։

«Տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպեր։ Մենք տեսնում ենք, որ Երևանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից` չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին։ Մեր հայ գործընկերների, ինչպես և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ մենք կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն ենք տանում», - ասել է Զախարովան՝ պատասխանելով 2024 թվականին ԵԱՏՄ-ն Հայաստանի նախագահության մասին հարցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG