Մատչելիության հղումներ

Պեսկով. «Փաշինյանն ու Ալիևը ոտքի վրա զրույց են ունեցել, ոչ թե բանակցություններ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները երեկ Սանկտ Պետերբուրգում «ոչ պաշտոնական, ոտքի վրա զրույց են ունեցել, ոչ թե բանակցություններ»։

«Նրանք երեկ չեն բանակցել, բայց այդօրինակ միջոցառումները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա շփումների համար, ինչը և եղել է այս անգամ», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Հայաստանի վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը երեկ «Ազատությանը» հայտնել է, որ «ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր»։ «Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով», - ասել է Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG