Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Դուշանբե


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Տաջիկստանի արտգործնախարար Սիրոդիջին Մուխրիդինի հրավերով, պաշտոնական այցով այսօր ժամանել է Դուշանբե։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ Ֆիդանը Տաջիկստանում կքննարկի երկկողմ հարաբերություններին, բազակողմ հարթակներում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փոխանցում է, որ Մուխրիդինն ու Ֆիդանն արդեն հանդիպել են, մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, առևտրի, ներդրումների, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ։

Արտգործնախարարները ստորագրել են նաև 2024-2026 թվականների համագործակցության ծրագիրը։

Երեկ Ֆիդանը պաշտոնական այցով Ղրղըզստանում էր, որտեղ կայացել է փոխգործակցության զարգացման ռազմավարական պլանավորման համատեղ խմբերի 6-րդ նիստը, քննարկվել են տարբեր բնագավառներում բազմակողմ համագործակցության պլանները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Ֆիդանը նաև պաշտոնական հանդիպումներ է ունեցել Բիշքեկում։

XS
SM
MD
LG