Մատչելիության հղումներ

Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին զինված միջադեպի հետևանքով 4 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ


Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանի տեղամասերից մեկը, արխիվ

Երեկ երեկոյան զինված միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին, որի հետևանքով զոհվել են են երեք տաջիկստանցի և մեկ ղրղըզստանցի սահմանապահներ, ավելի քան տասը հոգի վնասվածքներ են ստացել:

Ըստ պաշտոնական Բիշքեկի՝ սահմանի չնշագրված հատվածում Տաջիկստանի քաղաքացին շինարարություն է սկսել, ի պատասխան՝ նույն տարածքում Ղրղըզստանի քաղաքացին իր տան ցանկապատն է սկսել կառուցել, ինչն էլ զինված միջադեպի պատճառ է դարձել:

Պաշտոնական Դուշանբեն էլ հայտարարել է, թե միջադեպի պատճառը ղրղըզական կողմի նախաձեռնած շինարարությունն է:

Երկու հարևան երկրների միջև սա առաջին զինված միջադեպը չէ: Անցած հուլիսին Տաջիկստանի ու Ղրղըզստանի պետական սահմանի վիճելի հատվածում` ղրղըզական Աքսայ և տաջիկական Վորուխ գյուղերի մերձակայքում, Տաջիկստանի քաղաքացիները փորձել էին իրենց երկրի դրոշը տեղադրել, ինչին հաջորդել էր լեզվակռիվ, ծեծկռտուք, ապա նաև՝ փոխհրաձգություն, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է՝ տաջիկական կողմից, ևս 30-ը՝ երկու կողմից, վիրավորվել:

XS
SM
MD
LG