Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Բիշքեկ։
Ղրղըզստանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Ալա-Արչա կառավարական նստավայրում մեկնարկել է փոխգործակցության զարգացման ռազմավարական պլանավորման համատեղ խմբերի 6-րդ նիստը։ Ղրղըզստանի ու Թուրքիայի պատվիրակությունները գլխավորում են երկու երկրների արտգործնախարարները՝ Ժեենբեկ Կուլուբաևը և Հաքան Ֆիդանը։
Քննարկվում են տարբեր բնագավառներում բազմակողմ համագործակցության պլանները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։