Մատչելիության հղումներ

Դուշանբեն Անկարայից պահանջում է երկու տաջիկ ընդդիմադիրների արտահանձնումը


Տաջիկ ընդդիմադիրներ Նասիմ Շարիպով և Սուհրոբի Զաֆար, արխիվ

Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Թուրքիային՝ պահանջելով երկու տաջիկ ընդդիմադիր գործիչների արտահանձնումը: Նրանք Ստամբուլում ձերբակալվել են մարտի 19-ին:

Տաջիկստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ խոսքը Group 24 ընդդիմադիր կազմակերպության առաջնորդ Սուհրոբի Զաֆարի և նույն կազմակերպության անդամ Նասիմ Շարիպովի մասին է: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ներկայացուցիչը մարտի 23-ին «Ազատությանը» ասել էր, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը սառեցրել է նրանց հնարավոր արտահանձնումը, քանի որ Տաջիկստանում նրանք հնարավոր է խոշտանգումների ենթարկվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG