Բաքվից և Սումգայիթից ևս 25 ընտանիք՝ 91 մարդ, այսօր տեղափոխվել է Լաչինի շրջանի Աղավնո (Զաբուխ) գյուղ, հաղորդում է Ադրբեջանի փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեն։
Աղավնոյում այսպիսով մշտական բնակություն հաստատածների թիվը հասել է 382 հոգու՝ 96 ընտանիք։
Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարել է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։