Մատչելիության հղումներ

Գրեթե մեկ տարում 111 ընտանիք՝ 424 մարդ է հաստատվել Լաչին քաղաքում


Ռուս խաղաղապահները Լաչին քաղաքում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․
Ռուս խաղաղապահները Լաչին քաղաքում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Այսօր առավոտյան ադրբեջանցիների հերթական խումբն է ուևորվել Լաչին քաղաք։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այսօր ևս18 ընտանիք՝ 73 մարդ հաստատվել է Լաչինում։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին անցան 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ անցյալ տարվա օգոստոսին։

Այսպիսով՝ գրեթե մեկ տարվա ընթացքում արդեն 111 ընտանիք՝ 424 մարդ բնակություն է հստատել Լաչին քաղաքում։

Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ 2 հազար ընտանիք բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG