Մատչելիության հղումներ

Կրեմլը դեռ չգիտի՝ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին


Կրեմլը դեռ չգիտի արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովն ասել է, որ բոլորը հրավիրված են։

«Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նշելով, որ Երևանը վերջերս բացակայում է որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումներից՝ ՏԱՍՍ-ը հիշեցրել է, որ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովն անցած տարի գումարվեց դեկտեմբերի 26-ին կրկին Սանկտ Պետերբուրգում: Անկախ պետությունների համագործակցություն կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Մոլդովան:

XS
SM
MD
LG