Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց նախարարի մամուլի քարտուղարը՝ չհստակեցնելով ոչ պատճառը, ոչ էլ՝ արդյո՞ք Հայաստանից պատվիրակություն առհասարակ մեկնել է։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նիստին մասնակցելու համար Տուլա են մեկնել ԱՊՀ 8 պետությունների Պաշտպանության նախարարությունների պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանից։ Տուլա են մեկնել Ռուսաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները։