Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախագահը ամերիկյան սուզանավից զգուշացրել է Հյուսիսային Կորեային


Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլ, արխիվ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլ, արխիվ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր այցելել է բալիստիկ հրթիռներով միջուկային զենք կրող ԱՄՆ-ի սուզանավ և այդտեղից զգուշացրել Հյուսիսային Կորեային սադրիչ վերջին քայլերի համար։

«Մենք հստակ նախազգուշացրել ենք՝ եթե Հյուսիսային Կորեան սադրանքներ իրականացնի, դա կհանգեցնի այդ ռեժիմի վերջին», - հայտարարել է Հարավային Կորեայի նախագահը։

Նույն օրն ավելի վաղ Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության երկու հրթիռ էր արձակել։ Փհենյանը պարբերաբար հրթիռներ է արձակում, փորձարկումներ կատարում։ Անցած շաբաթ փորձարկվել էին միջուկային մարտագլխիկներ կրելու ընդունակ հրթիռներ։

XS
SM
MD
LG