Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան վերստին հրթիռների փորձարկում է իրականացրել


Բալիստիկ հրթիռի փորձարկում, Հյուսիսային Կորեա:
Բալիստիկ հրթիռի փորձարկում, Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեան այսօր մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի ծով: Ենթադրվում է, որ դրանք եղել են հեռահար թևավոր հրթիռներ:

Հարավային Կորեայի բանակի գլխավոր շտաբի փոխանցմամբ, հյուսիսկորեական հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով 10:15-ին: Առայժմ հայտնի չէ, թե քանի հրթիռ է արձակվել:

Անցած շաբաթների ընթացքում Փհենյանն ավելացրել է հրթիռային փորձարկումները և նույնիսկ անցկացրել է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային միջուկային հակահարված հասցնելու վարժանք:

Փհենյանը հայտարարում է, որ փորձարկումներն իրականացնում է որպես պատասխան Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG