Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան նոր տեսակի հրթիռ է փորձարկել


Hwasong-18 տեսակի հյուսիսկորեական նոր հրթիռը, 14 ապրիլի, 2023թ.
Hwasong-18 տեսակի հյուսիսկորեական նոր հրթիռը, 14 ապրիլի, 2023թ.

Հյուսիսային Կորեան այսօր փորձարկել է կոշտ վառելիքով միջմայրցամաքային նոր հրթիռ՝ Hwasong-18:

Այդ հրթիռն, ըստ Փհենյանի, կարող է արմատապես հզորացնել երկրի միջուկային կարողությունը: Հրթիռի արձակմանը հետևել են նախագահ Կիմ Չեն Ընը, նրա կինը, դուստրը և քույրը:

Փորձագետների համոզմամբ, այս տեսակի հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

Այսօր փորձարկված հրթիռն անցել է մոտ հազար կիլոմետր, ապա ընկել ծովը՝ Հյուսիսային Կորեայի արևելյան տարածքին հարող հատվածում:

Փհենյանը հավաստիացրել է, որ այդ փորձարկումը չի կարելի համարել սպառնալիք հարևաններին, մինչդեռ, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտել են փորձարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG