Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան պնդում է, որ ստեղծել է միջուկային ռումբ կրելու հնարավորություն ունեցող անդրջրյա դրոն


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է անդրջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Անդրջրյա դրոնի լուսանկարը հրապարակել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը:

Զենքի փորձակումը տեղի է ունեցել ապրիլի 4-ից մինչև ապրիլի 7-ը: Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:

Դրոնի անունն է «Հաէիլ», ինչը կորեերեն նշանակում է «ցունամի»: Այդ զենքը ստեղծվում է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար:

Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափի մոտակայքում կարող է մահաբեր ցունամի առաջացնել:

XS
SM
MD
LG