Մատչելիության հղումներ

Ջոնսոնը, Մերկելը և Մակրոնը Իրանին կոչ են անում ընտրել երկխոսության, այլ ոչ թե «սադրանքի» ճանապարհը


ԱՄՆ - Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, 23-ը սեպտեմբերի, 2019թ․
ԱՄՆ - Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում, 23-ը սեպտեմբերի, 2019թ․

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգներին՝ մեղադրելով Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման համար, և կոչ են արել պաշտոնական Թեհրանին ընտրել երկխոսության, այլ ոչ թե «սադրանքի» ճանապարհը։

Երեկվա հայտարարությունում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ասել են, թե պարզ է, որ Իրանն է կրում Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակման պատասխանատվությունը:

Եվրոպական առաջնորդները միաժամանակ վերահաստատել են իրենց աջակցությունը 2015 թվականի միջուկային պայմանագրին՝ կոչ անելով Իրանին դադարեցնել փաստաթղթի դրույթների խախտումները։ «Ժամանակն է, որ Իրանն ընդունի իր միջուկային այս ծրագրի, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցելու անհրաժեշտությունը», - հայտարարել են Մակրոնը, Ջոնսոնն ու Մերկելը:

Եվրոպական տերությունները խոստացել են օգնել թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում և կոչ են արել Իրանին զերծ մնալ սադրանքներից ու իրավիճակի լարումից։

Լարվածությունն աճել է սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման պատճառով, որի համար Միացյալ Նահանգներն ու Սաուդյան Արաբիան մեղադրեցին Իրանին։ Վերջինը հերքում է իր ներգրավվածությունը։

XS
SM
MD
LG