Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. «Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների թիկունքում ամենայն հավանականությամբ իրանցիներն են»


Մեծ Բրիտանիայի իշխանությունները հակված են կարծել, որ սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակման պատասխանատուն Իրանն է:

Նյու Յորք ուղևորության ճանապարհին այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Կատարվածի պատասխանատվությունը շատ մեծ հավանականությամբ կարելի է վերագրել Իրանին», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Բացի այդ՝ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Լոնդոնը կքննարկի Սաուդյան Արաբիայի պաշտպանունակության մակարդակի աճին ուղղված Վաշինգտոնի գործողություններին միանալու հավանականությունը:

«Միացյալ Թագավորությունը կաշխատի դաշնակից պետությունների հետ Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ», - նաև ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG