Մատչելիության հղումներ

Փոմփեոն «պատերազմական գործողություն» է որակում հարձակումը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա


Սաուդյան Արաբիա - ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպում է գահաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ, Ջեդա, 18-ը սեպտեմբերի, 2019թ․

ԱՄՆ պետքարտուղարը «պատերազմական գործողություն» է որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը:

«Վաշինգտոնը սատարում է Էր-Ռիյադի՝ սեփական պաշտպանության իրավունքը», - հայտարարել է Մայք Փոմփեոն թագավորության գահաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ հանդիպումից հետո:

Սաուդյան Արաբիան, իր հերթին, հայտարարել է, թե անհերքելի փաստեր ունի, որոնք ապացուցում են՝ հարձակումը «անկասկած» ֆինանսավորվել է Իրանի կողմից: Երեկ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հրթիռների և անօդաչու սարքերի բեկորներ, որոնք, ըստ Էր-Ռիյադի, ստեղծվել են Իրանում:

Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: Նախօրեին իսլամական հանրապետությունը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ անհապաղ պատասխան գործողություններ կձեռնարկի, եթե հայտնվի ռազմական հարձակման թիրախում:

Անցած շաբաթավերջին հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով Սաուդյան Արաբիայի խոշորագույն օբյեկտների վրա իրականացված հարձակումը կիսով չափ կրճատել է թագավորությունում նավթի արդյունահանման ծավալները՝ բերելով վառելիքի գնի բարձրացման միջազգային շուկաներում:

XS
SM
MD
LG