Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում հրդեհ է բռնկվել


Հրդեհը ARAMCO ընկերությանը պատկանող գործարանում, 14-ը սեպտեմբերի, 2019թ.

Անցած գիշեր հրդեհ է բռնկվել Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում, որոշ հաղորդումների համաձայն, կրակը սկիզբ է առել անօդաչու սարքերի հարձակման պատճառով:

Նախնական տեղեկություններով, այրվող օբյեկտներից մեկը աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանն է, որը պատկանում է պետական ARAMCO ընկերությանը:

Ըստ տեղական լրատվամիջոցների, հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը: «Ռոյթերս»-ը նշում է, որ Աբքայքում գտնվող այս գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը:

Կատարվածի համար պատասխանատվություն են ստանձնել Եմենի ահաբեկչական խմբավորումները: Էր-Ռիյադը պնդում է, որ այդ զինյալները գործում են Իրանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ, Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG