Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի պնդմամբ սեպտեմբերի 14-ի հարձակումները իրականացվել են Իրանի տարածքից


Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյր
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյր

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կրկին պնդում են, որ սեպտեմբերի 14-ին երկրի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակումների թիկունքում Իրանն էր: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում այսօր ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրը` պնդելով, որ Աբքաիք և Խուրաիս քաղաքներում գտնվող նավթամշակման գործարանների և նավթահորերի դեմ հարձակումները իրականացվել են հարևան Իրանի տարածքից:

«Մենք համարում ենք, որ այդ հարձակումների պատասխանատուն Իրանն է, քանի որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերը և հրթիռները իրանական ծագում ունեին: Բայց միանգամայն այլ խնդիր է, երբ այդ հարձակումները իրականացվում են հենց քո տարածքից: Դա արդեն կարող է դիտարկվել որպես պատերազմական գործողություն», - հայտարարում էր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG