Մատչելիության հղումներ

Պուտինը քննադատում է ԱՄՆ-ին նոր հրթիռի փորձարկման համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի համատեղ ասուլիսը Հելսինկիում, 21-ը օգոստոսի, 2019թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի համատեղ ասուլիսը Հելսինկիում, 21-ը օգոստոսի, 2019թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է հարևան Ֆինլանդիա, որտեղ քննադատել է Միացյալ Նահանգներին նոր հրթիռի փորձարկման համար։

Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի կողմից նոր հրթիռի փորձարկումը, որն արգելված էր Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին այժմ չգործող պայմանագրով, նոր սպառնալիքներ է ներկայացնում, որոնք կպահանջեն Կրեմլի պատասխանը։

Ֆինլանդիայում կայացած բանակցությունների օրակարգում երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն էին, տնտեսության և ներդրումների վերաբերյալ հարցերը:

Պուտինը ասուլիսի ժամանակ մեծապես անդրադարձել է միջազգային հարցերին և Ռուսաստանի ներքին խնդիրներին, այդ թվում՝ Մոսկվայում ընթացող բողոքի ակցիաներին, որոնք նա «նախընտրական լարվածություն» է անվանել:

XS
SM
MD
LG