Մատչելիության հղումներ

Պենտագոնը ստեղծում է նոր թևավոր հրթիռ


Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման այլևս չգործող պայմանագրով արգելված զինատեսակներ

Պենտագոնը մտադիր է փորձարկել հրթիռներ, որոնք երեք տասնամյակ շարունակ արգելված էին փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրով:

«Մենք մտադիր ենք օգոստոսին փորձարկել ցամաքային տեղակայման հրթիռ», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը մի խումբ լրագրողներին՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Միացյալ Նահանգները փետրվարի 2-ից թևակոխել է 1989 թվականին ԽՍՀՄ և ԱՄՆ ստորագրած պայմանագրից դուրս գալու վեցամսյա փուլ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ դուրս է գալիս պայմանագրից, քանի որ Ռուսաստանը ստեղծել է դրան հակասող 9M729 թևավոր հրթիռը: Ռուսաստանը պնդում է, որ այդ հրթիռը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական չափանիշներին:

ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևի և Ռոնալդ Ռեյգանի ստորագրած պայմանագրով՝ երկու երկրները պարտավորվել էին չստեղծել 500-ից 5000 կիլոմտր հեռահարության ցամաքային տեղակայման թևավոր հրթիռներ:

Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, որ եթե օգոստոսին նախատեսված փորձարկումը հաջողությամբ պսակվի՝ բանակը մեկուկես տարում կստանա այդ նոր հրթիռը: Դրա հեռահարությունը 1000 կիլոմետր է:

ԽՍՀՄ և ԱՄՆ 1989 թվականի պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո Մոսկվան էլ, իր հերթին, հայտարարել է, որ դուրս է գալիս պայմանագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG