Այսօրվանից ի պաշտոնե դադարում է գործել փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը, որը համարվել է անցած երեք տասնամյակների միջազգային անվտանգության կարևորագույն անկյունաքարը:
Պայմանագիրը 1988 թվականին կնքել են ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևը և Ռոնալդ Ռեյգանը:
Այն երկու կողմերին արգելել է ստեղծել և տեղակայել 500-ից մինչև 5 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հթիռներ:
Վաշինգտոնը փետրվարին հայտարարել է պայմանագրից դուրս գալու մասին, քանի որ ռուսները ստեղծել են տեխնիկական չափանիշներով փաստաթղթի պահանջներին հակասող նոր հրթիռ: Ռուսաստանը պնդում է, որ նոր հրթիռը չի հակասում փաստաթղթին:
Միջազգային համայնքը մտահոգված է պայմանագրի չեղարկման կապակցությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվային և Վաշինգտոնին կոչ է արել երկարաձգել պայմանագիրը:
«Մոլորակը կորցնում է միջուկային պատերազմի արգելակներից մեկը, վստահ կարելի է ասել, որ սա կապակայունացնի վիճակը և կխթանի սպառազենի մրցավազքը», - ասել է Գուտերեշը: