Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը առաջին ցամաքային հրթիռն է փորձարկել Ռուսաստանի հետ պայմանագրից դուրս գալուց հետո


ԱՄՆ - Հրթիռի արձակումը Սան Նիկոլաս կղզում, 18-ը օգոստոսի, 2019թ․
ԱՄՆ - Հրթիռի արձակումը Սան Նիկոլաս կղզում, 18-ը օգոստոսի, 2019թ․

ԱՄՆ-ը հայտարարել է, որ առաջին ցամաքային թևավոր հրթիռն է փորձարկել Ռուսաստանի հետ պայմանագրից դուրս գալուց հետո:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 18-ին փորձարկել է հրթիռը Կալիֆորնիայի Սան Նիկոլաս կղզում։ Պենտագոնի հայտարարությունում նաև ասված է, որ հրթիռը, անցնելով ավելի քան 500 կիլոմետր, խոցել է թիրախը։

Միացյալ Նահանգները օգոստոսի 2-ին պաշտոնապես դուրս եկավ 1987 թվականին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև կնքված Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրից, որով արգելվում էին 500-ից մինչև 5 հազար 500 կիլոմետր հեռահարության ցամաքային թևավոր և բալիստիկ հրթիռները:

XS
SM
MD
LG