Մատչելիության հղումներ

ՌԴ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի հետ բանակցությունների դուռը «բաց է» համարում


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է երկխոսության Միացյալ Նահանգների հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների հարցով՝ չնայած Վաշինգտոնը դուրս է եկել համապատասխան պայմանագրից:

«Մենք նախկինի պես դուռը բաց ենք թողնում»,- ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ Ռուսաստանը նման կարգի հրթիռներ Եվրոպայում չի տեղակայի, քանի դեռ այնտեղ չեն հայտնվի ամերիկյան հրթիռներ, նույնը՝ ասիական տարածաշրջանում:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեն հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս է գալիս փոքր և միջին հեռահարության հրթիռները ոչնչացնելու պայմանագրից:

Ավելի վաղ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել էր պայմանագիրը խախտելու մեջ, քանի որ Ռուսաստանը այդ կարգի նոր հրթիռ է ստեղծում: Մոսկվան հերքում է մեղադրանքը, պնդելով որ նոր հրթիռի տեխնիկական տվյալները պայմանագրի սահմանափակումների տակ չեն ընկնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG