Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Ջիբրալթարում ձերբակալված նավթակրի պատճառով


Նավեր Ջիբրալթարի նեղուցում, արխիվ
Նավեր Ջիբրալթարի նեղուցում, արխիվ

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի դիվանագիտական գերատեսչություն` այսօր Ջիբրալթարում Սիրիա ուղևորվող նավթակրի «ապօրինի» ձերբակալության միջադեպի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտգործնախարարությունը, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ջիբրալթարի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են, թե ենթադրում են, որ Grace 1 նավթակիրը հում նավթ էր տեղափոխում սիրիական Բանիյասի նավթարդյունաբերական գործարան, ինչը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների կոպիտ խախտում է: Այդ պատժամիջոցների համաձայն, արգելվում է Բաշար Ասադի ռեժիմի հետ նավթի առևտուրը՝ թե՛ ներմուծելը, թե՛ արտահանելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG