Երկուշաբթի առավոտյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ուժի, ինչպես նաեւ ուժի սպառնալիքի կիրառումը», - հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը երկօրյա այցով ժամանեց Երեւան:
Զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսկման հավանականությունը «այսօր ավելի է մեծ է, քան երբեւէ»:
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցը Ադրբեջան ու Հայաստան «առաջընթաց չի ապահովի» ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` անցած շաբաթավերջին հրապարակած հայտարարությունը Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված իշխանամետ ու ընդդիմադիր ուժերը տարակերպ են մեկնաբանում:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ արեց «զերծ մնալ ուժի գործադրումից», ինչպես նաեւ «ուժի կիրառման սպառնալիքներից»:
Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտպանում է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք Ազգային ժողովը ընդունել է առաջին ընթերցմամբ:
Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ուրբաթ օրը մտահոգություն հնչեցրեց Հայաստանի սահմանների անվտանգության կապակցությամբ:
Ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած արյունալի միջադեպից մոտ մեկ շաբաթ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Լեռնային Ղարաբաղ։
Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած բախումը տարածաշրջանից դուրս գտնվող սադրանքի հետեւանք է, համոզված է Հայաստանում Իրանի դեսպանը:
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը տարածել են հայտարարություն, որում «խստիվ դատապարտում են ուժի կիրառումը եւ ափսոսանք են հայտնում մարդկային կյանքերի անիմաստ կորստի կապակցությամբ»: Միջադեպը եւ դրան հաջորդող օրերին հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտում են նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Հունիսի լույս 21-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով, հունիսի 18-ին հայ-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախումը խոսում է «բանակցային գործընթացում սրված իրավիճակի մասին»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերեվ հատուկ զեկուցողը հնչեցրեց իր մտահոգությունները մի շարք հարցերի առնչությամբ:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Մաթեւոսյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ուրբաթ օրը մոտ երեք տասնյակ «նախկին քաղբանտարկյալներ» Ազատության հրապարակում կանցկացնեն ոչ զանգվածային միջոցառում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ ցեկուցող Մարգարետ Սեկագյան չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան երեքշաբթի առավոտյան այցելել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել հիմնարկի պետի եւ մի քանի դատապարտյալների հետ:
Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհանիսյանի հիմնադրած ու այժմ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը կողմ է, որ երկրում լինել արտահերթ ընտրություններ, թեեւ չի կարծում, թե այս պահին դրանք հնարավոր են:
Հայաստանի կառավարության հրավերով առաջին անգամ փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան:
Բեռնել ավելին