Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ընտրություններում ՀՀ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ։
Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանի խոսքով` ՀՀԿ-ի համար կանխատեսելի էր, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ համագումարում 2013-ին Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություն չի անի:
ՀՀԿ-ն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի մասին:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության 5-րդ համագումարի ամբիոնից շաբաթ օրը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը «հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին եւ ոգուն»:
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում Գեւորգ Կոծինյանի մահվան գործով հինգշաբթի օրը ձերբակալվել են 4 զինծառայողներ:
Ոստիկանությունը հերքում է մեղադրանքները, թե տեղեկացված է եղել, սակայն քայլեր չի ձեռնարկել Ազգային անվտանգության ծառայության կողմից «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով նախօրեին ձերբակալված «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ-ի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի օրը հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում օրերս մահացած 19-ամյա Գեւորգ Կոծինյանը սպանվել է դաժան ծեծի արդյունքում:
19-ամյա զինծառայող Գեւորգ Կոտինյանի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվել եւ այդ գործում դատարանը օգտագործվել է որպես գործիք:
Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հարուցված հայցը:
«Հստակ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, եւ հանկարծ որոշվում է, որ այս մարդկանց գրավի դիմաց պետք է ազատ արձակել», - ասում է ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը։
Հանրապետականի փոխնախագահն ընդունում է, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում «լարվածություն եւ տարաձայնություններ» կան:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել:
«Ա1+» հեռուստատեսությունը առաջիկա օրերին 2 հայց կներկայացնի դատարան` որոնք ուղղված են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ:
Ուրբաթ օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում որոշում է կայացվել վերստեղծել Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը:
Հայաստանը հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ չկատարող երկրների շարքում:
Բեռնել ավելին