Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդ անդամները, նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ապրիլի 24-ի ավանդական ուղերձում «հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն»: