Մատչելիության հղումներ

Հասարակական կարծիքի համաձայն` Հայաստանում աճել են կոռուպցիոն դրսեւորումները


Նախորդ տարվա համեմատ` այս տարի 20 տոկոսով ավելացել է այն մարդկանց թիվն, ովքեր կարծում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում նկատվել է կոռուպցիոն դրսեւորումների աճ: Նման եզրահանգում են կատարել «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ»-ի հայաստանյան մասնաճյուղի հասարակագետ հետազոտողները` 2010-ի նոյեմբերին հարցումներ կատարելով հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում բնակվող 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում:

Հարցվածների 80%-ը հանրապետության համար կոռուպցիան դիտարկել է իբրեւ լուրջ հիմնախնդիր. մտահոգիչ են հիմնականում տնտեսական բնույթի խնդիրները` գործազրկությունը, գնաճը, աղքատությունը, ընդհանուր տնտեսական խնդիրները եւ ցածր եկամուտը:

Կոռուպցիայի վերաբերյալ հարցերը տրվել են ըստ հաստատությունների եւ ըստ ոլորտների. հաստատություններից «ամենակոռումպացվածների» ցանկը գլխավորում են դատախազությունը, դատարաններն ու ընտրական համակարգի կառույցները, իսկ ոլորտներից` առողջապահությունն ու կրթությունը:

XS
SM
MD
LG