Նոր ռազմավարությունն իրականացվելիք համապատասխան միջոցառումների շարք է, օրինակ` ամառային դպրոց լրագրողների համար: Նախարարությունը պատրաստվում է առավել ակտիվ լինել վիրտուալ տարածքում` օգտագործելով ոչ ավանդական հաղորդակցության բոլոր ալիքներն ու տարբերակները: Ծրագրի նպատակներից է նաեւ տարբեր լրատվամիջոցներով լրատվական-կրթական հաղորդումների շարք սկսելը:
Կրթության նախարարությունը պատրաստ է ավելի «հասկանալի» լինել հանրության համար

Որպեսզի կրթության եւ գիտության նախարարությունն այսուհետ առավել թափանցիկ գործունեություն ծավալի, եւ որպեսզի հանրությունն առավել իրազեկված լինի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայի առաջարկած` կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության ծրագիրը 2011-2015թվականների համար: