Մատչելիության հղումներ

Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նվազել է


Ոստիկանության տվյալներով` վերջին մի քանի տարիներին նկատվում է անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների թվի նվազում: Որպես հանցատեսակ` առաջին տեղում գողություններն են, այնուհետեւ` մարմնական վնասվածքի դեպքերը: 2009-2010 թվականի արդյունքներով` նվազել է նաեւ կրկնահանցագործություն կատարած անչափահասների թիվը:

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ եւ «World vision Armenia» կազմակերպության աջակցությամբ կազմակերպված կլոր սեղան–քննարկումը նվիրված էր անչափահասների կողմից իրականացված հանցագործությունների, դրանց կանխարգելման ու վերականգնողական աշխատանքներին: Քննարկմանը ներկա էին արդարադատության, կրթության եւ գիտության նախարարությունների, հատուկ դպրոցների, ինչպես նաեւ խնդրով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանցագործություն կատարած 14-ից բարձր տարիքի անչափահասների նկատմամբ կիրառվող, ազատազրկման հետ չկապված պատժամիջոցների հսկողությունն իրականցվում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից:

Հայաստանում այսօր գործում են անչափահաս իրավախախտների հետ իրականացվող կանխարգելիչ աշխատանքներով զբաղվող յոթ կենտրոններ, որոնցից մեկը դեռ 2007-ից գործում է Վանաձորում:

XS
SM
MD
LG