Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականները դժգոհ են գիտության նկատմամբ եղած վերաբերմունքից


Որպեսզի երիտասարդ գիտնականին հրապուրի գիտությամբ զբաղվելը, նախ հարկավոր է ավելացնել ոլորտի ֆինանսավորումը. հայկական աստղագիտական ընկերակցության համանախագահ Արեգ Միքայելյանը կարծիքով` մինչեւ այսօր «ոլորտի ֆինանսական ավելացումները շատ աննշան են եղել, իսկ գիտնականի նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ է»:

ԳԱԱ էկոլոգիանոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը համամիտ է, որ գիտության ֆինանսավորման հարցն իսկապես մեծ խնդիր է, սակայն որպես ոլորտի հաջողություն` անդրադարձավ նաեւ ԳԱԱ-ի մասին ընդունված օրենքին` ըստ որի ակադեմիայի նախագահի ընտրություններին ակադեմիկոսի կոչում ունեցողներից բացի, կարող են մասնակցել նաեւ ակադեմիայի ինստիտուտների տնօրենները:

Երիտասարդ գիտնականները նշում են Հարավային Կորեայի եւ Չինաստանի փորձը` որպես գիտության ոլորտում խոշոր ներդրումներ կատարող երկրներ, նաեւ կարծում են, որ «գիտության զարգացմանը խանգարում է նաեւ Հայաստանի մոնոպոլիզացված տնտեսությունը, որի զգալի մասը հենված է ներմուծման վրա»:

XS
SM
MD
LG