Այսօր Երեւանում ամփոփվեց Ձմեռային փառատոն 2010-ը: Դեկտեմբերի 25-ից հունվարի 5-ը փառատոնը մայրաքաղաքը լցրել էր ամենատարբեր միջոցառումներով` տոնական շքերթից մինչեւ բացօթյա համերգներ: Ձմեռային տոնակատարություններին այս տարի շուրջ 6500 մարդ է մասնակցել:
Նախատոնական այս օրերին ձուն Երեւանում եւ մարզերում շարունակում է մնալ չճարվող սննդամթերք:
Ուրբաթ օրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը Երեւանում, Ապարանում, Մարտունիում ու Մասիսում համաժամանակյա բողոքի ակցիաներ անցկացրեց:
Պարզելու համար աշակերտների գիտելիքների եւ իրենց կազմած քննական թեստերի բարդության մոտավոր պատկերը` Գնահատման եւ թեստավորման կենտրոնը 2010-ի հոկտեմբերին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում արտաքին գնահատումներ է իրականացրել հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից:
Նոյեմբերի կեսերին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած նորածնի ծնողները դիմել են ոտիկանություն: Դեկտեմբերի 10-ին նորածնի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգքրի 130 հոդվածի 2-րդ մասով: Մինչեւ քննության ավարտը ծնունդն ընդունած բժիշկը ստացել է առողջապահության նախարարի խիստ նկատողությունը:
Սա Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշումն է:
Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ` Հ. Գալստյանի անվան թիվ 63 դպրոցում բաց դաս անցկացրեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան:
Մի քանի օր շարունակ մամուլում ու սոցիալական ցանցերում պտտվող լուրերն ի վերջո հաստատվեցին, եւ արդյունքում Երեւանի քաղաքապետը հրաժարական ներկայացրեց: Թեման նաեւ երիտասարդների բուռն քննարկումների օրակարգում է:
Այս տարի երեւանյան որոշ հիվանդանոցներում ներդրված համավճարի փորձնական համակարգը եկող տարվանից կտարածվի երկրի բոլոր բուժ հաստատություններում եւ արդեն կգործի պարտադիր:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակում կրկին բացվեց ցուցահանդես-վաճառք. ներկայացված են «Փյունիկ» հաշմանդամների միության շնորհալի երեխաների եւ մեծահասակների ձեռքի աշխատանքներ։
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը դպրոցական սննդի փորձնական նախաձեռնությամբ է հանդես եկել Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում. տարրական դասարանների աշակերտները տաք ճաշ են ուտում դպրոցում: Իսրայելի կառավարությունը ծրագրին 150հազար դոլար է նվիրել:
«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին երեխա, ում ծնողները համոզված են, որ իրենց երեխան կապրեր, եթե բժիշկները չպնդեին ծնունդի բնական ճանապարհը: Երեխան ծնվել է թթվածնային քաղցով ու ապրել միայն մի քանի օր:
Աբովյան քաղաքում բացվեց «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունը, որն հաշմանդամների խնդիրներով զբաղվող առաջին կազմակերպությունն է Կոտայքի մարզում:
Հայկական դպրոցները համակարգիչներ եւ դեպի ինտերնետ մուտք ունեցան սկսած 2000 թվականից: Այսօր դպրոցներից շատերը սեփական կայքը թարմացնում են ամեն օր, իսկ մարզային դպրոցների գերակշիռ մասի համար ինտերնետը դեռ անհասանելի է:
2010-ի աշնանային զորակոչի կապակցությամբ 14 բուհեր ու հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել, որի շրջանակներում բանակում կիրականացնեն մի շարք «լուսավորչական» միջոցառումներ:
Մեկնարկեց «Ռուսական արջուկ» լեզվաբանական խաղ մրցույթը, որը ԱՅԲ կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնությունն է հայաստանցի աշակերտների համար: Մրցույթին մասնակցում են Երեւանի 42 եւ Գյումրու 7 դպրոցների 2-11-րդ դասարանների մոտ 2000 աշակերտներ, նպատակն է համընդհանուր հետարքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ:
Սպորտի եւ երիտասարդության նախարարության տվյալներով` Հայաստանում այսօր ապրում է մոտ 900.000 երիտասարդ: Փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, որ ամենաակտիվը երիտասարդության քաղաքականացված հատվածն է:
Ծնողների, բարեկամների կամ որեւէ այլ միջնորդության շնորհիվ ամուսնությունների համար այլընտրանքային տարբերակ են հանդիսանում ամուսնական բյուրոները, որոնք տարանջատում են իրենց առաքելությունը ինտերնետային ծանոթություններից:
Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, թե մինչեւ ռեկտորի նոր ընտրությունները ինքը ուսանողներին հորդորել է ստորագրահավաք կազմակերպել ուսխորհրդի դեմ, որպեսզի վերջինս ընտրություններում չկարողանա սատարել այլ թեկնածուի:
ԵՊՀ-ում մեկնարկեց մագիստրոսական նոր ծրագիր, որ կոչվում է «Վիզուալ հաշվարկ». ավարտելով այս ծրագիրը` ուսանողները կստանան նաեւ Գերմանիայի Ռոստոկի համալսարանի մագիստրոսի կոչում, քանի որ սա համատեղ նախագիծ է:
Բեռնել ավելին