1992-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007-ի մարտի 30-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում, ստորագրվեց Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիան, որին աշխարհի 81 երկների շարքում միացավ նաեւ Հայաստանը:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ–ի երեւանյան գրասենյակում կրկին բացվեց ցուցահանդես-վաճառք. ներկայացված են «Փյունիկ» հաշմանդամների միության շնորհալի երեխաների եւ մեծահասակների ձեռքի աշխատանքներ։