Մատչելիության հղումներ

Մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում


ԵՊՀ-ում մեկնարկեց մագիստրոսական նոր ծրագիր, որ կոչվում է «Վիզուալ հաշվարկ». ավարտելով այս ծրագիրը` ուսանողները կստանան նաեւ Գերմանիայի Ռոստոկի համալսարանի մագիստրոսի կոչում, քանի որ սա համատեղ նախագիծ է:

«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի հիմքում ինֆորմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նոր ուղղությունն է` մեքենայական գրաֆիկա, պատկերների մշակում եւ այլն:
Ծրագրին կարող են մասնակցել ԵՊՀ-ի եւ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները: - «Սա հազվագյուտ ծրագիր է եւ այս ուղղության համար միակը Հայաստանում», - նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ-ից ընտրված տասը ուսանողների դասընթացը առաջին 3 կիսամյակների ընթացքում կկազմակերպվի առցանց եւ հեռավար ուսուցմամբ` Ռոստոկի համալսարանից, ուսուցման լեզուն անգլերենն է: Իսկ արդեն 4-րդ փուլում ուսանողները կմեկնեն Ռոստոկ` մագիստրոսական թեզի հետազոտություններն այնտեղ կատարելու համար: ԵՊՀ-ի կողմից ծրագիրը համակարգում է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոյանը չհերքեց, որ բուհի մի շարք ֆակուլտետներում լաբորատորիաները շարունակում են աշխատել հնացած սարքավորումներով, թեեւ նա նշեց, այս տարի ավելի քան 120մլն դրամ արժողությամբ սարքավորումներ են գնել: Ռեկտորը հույս հայտնեց, որ առաջիկայում համատեղ այս ծրագրում կավելանան նոր մասնագիտացումներ:

XS
SM
MD
LG