«Չորրորդ իշխանության» մեկնաբանը նկատում է․ - «Տիգրան Սարգսյանը ձևացնում է, թե ինքը կապ չունի օֆշորային սկանդալի հետ, իշխանությունները ձևացնում են, թե հավատում են նրան, հասարակությունը ձևացնում է, թե այդ ամենն իրեն առանձնապես չի հետաքրքրում և այլն: Մի խոսքով՝ իսկական թատրոն: Բայց կյանքը ժամ առ ժամ թանկանում է, ընդ որում՝ ոչ թե բեմի վրա, այլ իրական կյանքում»: