Մատչելիության հղումներ

Հունիսի 2-ի մամուլ


Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Գորիսում տեղի ունեցածին:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը գրում է. - «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորից հայտնվեց ընդամենը հերթական սկանդալի մեջ: Այս մեկը, ինչպես եւ բոլոր նախորդները, քրեական պատասխանատվություն է նախատեսում: Իշխող կուսակցությունը գրկի մեջ սեղմած պահում է նրան, հանկարծ բան չպատահի, հանկարծ նույնիսկ հարբուխով չհիվանադանա: Որովհետեւ Սուրեն Խաչատրյանը կուսակցության սիմվոլներից մեկն է, և նրան պիտի ամեն գնով պահպանեն: [...] Սուրիկ Խաչատրյանը գուցե հիմա ոստիկանությունում է, էական էլ չէ նրա գտնվելու վայրը: Հիմա բոլորը սպասում են հանրապետության նախագահի որոշմանը: Իրավապահները բացարձակ անելիք չունեն, երբ չկա քաղաքական որոշում»:

«Երկիր»-ը իր խմբագրականում նկատում է. - «Այն, ինչ կատարվեց Գորիսում, խոստովանենք, սպասելի էր: «Ապահով Հայաստան»-ը միս ու արյուն է ստանում: Սյունիքի մարզպետը, ով ի պաշտոնե նախագահի ներկայացուցիչն է համարվում, ասում է. - «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին»: Այսքանով ամեն ինչ ասված է: Քննարկելու բան էլ չկա: Մարդը իրավունք ունի այդպես ասելու, մայր հայհոյելու, չափալախելու, գլխին «մի քսան հատ թողելու»: Ի՞նչ է եղել որ` մարզպետ է, Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր: Հո հասարակ քաղաքացի չէ»:

«7 օր»-ի մեկնաբանը գրում է. - «Ենթադրվում է, որ գիշերվա դեպքից հետո, երբ խնջույքին հաջորդած «ռազբորկայի» ժամանակ մարզպետի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն եւ ծանր վիրավորվել նրա եղբայրը (վիրավորվել է նաեւ Ս. Խաչատրյանի թիկնապահը), Սերժ Սարգսյանն ավելի լուրջ պարգեւ ու ավելի բարձր պաշտոն պետք է վստահի Լիսկային։ Այլապես անարդար կլինի։ Այլապես ապահով Հայաստան չենք ունենա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG