Արդյոք Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ հայ եւ թուրք դիվանագետների միջեւ ձեռք բերված այն պայմանավորվածությունները, որ տեղ են գտել օգոստոսի 31-ի համատեղ հայտարարությունում: Թուրքական քաղաքական շրջանակներում այս հարցը ակտիվորեն սկսեցին քննարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանի` երեքշաբթի օրը Անկարայում հնչեցրած հայտարարությունից հետո, թե «ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ոչ մեկը կյանքի չի կոչվի առանց թուրքական Մեջլիսի վավերացման»: