Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Ջո Բայդենը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 23 հոկտեմբերի, 2009
Ջո Բայդենը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 23 հոկտեմբերի, 2009


Հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարներին կրկին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` «Ալ-Ջազիրա» հեռուստատեսությանը Անկարայում տված հարցազրույցում:

Ավարտվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի շրջագայությունը Արեւելյան Եվրոպայում: Բայդենը հանդիպեց Ռումինիայի, Լեհաստանի եւ Չեխիայի ղեկավարներին: Պրահայում Բայդենը հարցազրույց է տվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որտեղ անդրադարձել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ կիրակի օրը Մոսկվայում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպվել, որին ներկա էին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները: Հանգանակված ամբողջ գումարը ուղղվելու է Շուշիում իրականացվող վերականգնողական աշխատանքների ֆինանսավորմանը:

Հաղորդումը պատրաստել են Կարինե Քալանթարյանը, Հեղինե Բունիաթյանը եւ Ազա Բաբայանը:

«Մոլորակ»-ը վարում է Գեւորգ Ստամբոլցյանը:
XS
SM
MD
LG