Հարցը Ստամբուլում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ բարձրացրել է հրեական համայնքի ղեկավարը:
Չնայած բանակցությունների նման դժվար ընթացքին` կողմերը դեռ չեն կորցնում հույսը, որ առաջիկա ժամերին հնարավոր կլինի լուրջ առաջընթաց արձանագրել:
ԱՄՆ նախկին առաջին տիկինը և նախկին պետքարտուղարը չի կարծում, թե Ռուսաստանի նախագահի հետ հաստատուն շփումները այլընտրանք ունեն:
Հայաստանում, սակայն, մեծ տերությունների աշխարհքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է, նշում են ամերիկացի վերլուծաբանները:
Հունաստանը դարձավ զարգացած պետություններից առաջինը, որ չկարողացավ ժամանակին կատարել ԱՄՀ-ի առջև պարտավորությունները:
Մոսկվացի վերլուծաբանի գնահատմամբ, թեև ուժի կիրառումը հակասում է քաղաքական տրամաբանությանը, այնուհանդերձ դա լիովին հավանական տարբերակ է:
«Մեր տեղեկություններով՝ ցուցարարների կողմից արծարծվող թեմաների շուրջ որոշակի փոխզիջումային տարբերակներ կարելի է ակնկալել»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Բելառուսցի իրավապաշտպանը ուշադրությամբ հետևում է Երևանում ծավալվող իրադարձություններին:
Ռուսաստանյան հեռուստաալիքները շարունակում են արհեստական զուգահեռներ անցկացնել Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևի Մայդանի միջև:
Ռուսաստանյան հեռուստաընկերությունները չեն կարողանում զերծ մնալ խնդիրը հայ - ռուսական հարաբերությունների տիրույթ տեղափոխելու գայթակղությունից:
Ուկրաինայի նախկին նախագահը վստահեցնում է, թե Մայդանում կատարված սպանություններին առնչություն չունի:
Հետաքննության զգալի մասը նվիրված է Ռուսաստանի և Քաթարի ընտրությանը որպես 2018-ի և 2022-ի աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրներ:
90-ամյա Դեմիրելը հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի կեսերին` սրտի և շնչառական ուղիների խնդիրներով:
Ըստ հետաքննող լրագրողների՝ այդ առանձնատունը Ադրբեջանի նախագահի ընտանիքին է պատկանում արդեն 17 տարի:
U2 խմբի մենակատար Բոնոն կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին: Այս կոչը Բոնոն հնչեցրեց U2-ի հյուսիսամերիկյան շրջագայության ընթացքում` հունիսի 12-ին և 13-ին կանադական Մոնրեալ քաղաքում կայացած համերգների ժամանակ:
«Թուրան» գործակալության տեղեկություններով, այն բոլոր ադրբեջանցի դիվանագետները, ովքեր հանդգնել էին հավանել դեսպան Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառումը, հեռացվել են համակարգից:
Երկրում ներքաղաքական լարվածության հերթական պատճառ է դարձել մեծամասնական ընտրակարգի պահպանումը:
Մեկնարկել են խորհրդակցություններ իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունների միջև:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի գործունեությունը դադարեցնելու պահանջով դիվանագիտական նոտան ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնակայան ուղարկեց նախորդ աշխատանքային շաբաթվա ավարտին` ուրբաթ օրը երեկոյան:
Թուրքական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ իրադրությունը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շուրջ գնալով ավելի է սրվում:
Բեռնել ավելին