Հանդեսն անդրադառնում է նաեւ անցած ամիս Պրահայում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին» նոր համաձայնագրին, որը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր ուղարկել է երկրի խորհրդարան` վավերացման:
«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

«Մոլորակ»-ի թողարկումը բացվում է անդրադարձով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր Բաքվում ունեցած ելույթին, որում նա, մասնավորապես, ասել է, թե «դույզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»։