Արդարադատության նախարարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխանությունը հետեւողական է լինելու «Հարսնաքար»-ում տեղի ունեցած միջադեպի բացահայտման գործում:
Ծրագրին կողմ քվեարկեցին Հանրապետականներն ու «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, դեմ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը Ազգային ժողովում ներկայացրեց նոր կառավարության ծրագիրը:
«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցությունը, կուսակցության խոսնակի փոխանցմամբ, որոշել է դեմ քվեարկել կառավարության գործունեության ծրագրին:
Նախագահը շաբաթ օրը հրամանագրեր ստորագրեց կառավարության անդամներին նշանակելու մասին։
Տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Բեգլարյանի, առողջապահության նախարարի պաշտոնում՝ Դերենիկ Դումանյանի, սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում՝ Արտեմ Ասատրյանի թեկնածությունները:
Հանրապետական կուսակցությունը ուրբաթ երեկոյան հրավիրած գործադիր մարմնի, ապա նաեւ խորհրդի նիստերում կորոշի կառավարությունում իր ապագա նախարարների թեկնածուներին:
Նոր կառավարությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի գործունեության հնգամյա ծրագիր:
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, քրեական գործը մայիսի 25-ին է հարուցվել։
ԲՀԿ-ին փետրվարին անդամակցած Օսկանյանը կարծում է, որ հարուցված քրեական գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:
ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը որոշել է, որ հերթական հանրահավաքը կանցկացվի հունիսի 26-ին, Ազատության հրապարակում:
«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
Հայաստանի նախկին արտգործնախարարի կարծիքով, ադրբեջանական կողմը ծրագրված քաղաքականություն է վարում, որին հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա:
Freedom House-ը չորեքշաբթի օրը հերթական զեկույցն է հրապարակել։
ՀԱԿ-ը, սակայն, քննարկեց եւ որոշեց, որ կհրաժարվի Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից մեկի փոխնախագահի պաշտոնից:
Նոր կառավարությունը կգլխավորի Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի նախագահ եւ իշխող քաղաքական ուժի առաջնորդ Սերժ Սարգսյանը ապագա կառավարության կազմը կուսակիցների հետ քննարկելու է վաղը:
Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովը կրկին կղեկավար Հովիկ Աբրահամյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր հանձնեց նոր գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները։
Հանդիսավոր արարողությանը խորհրդարան անցած ուժերից ոչ բոլորը կմասնակցեն։
Բեռնել ավելին