Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Ժառանգություն»-ը պատրաստ չէ բանակցությունների»


Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան

Ռուբիկ Հակոբյանը, մինչդեռ, կարծում է, որ ՀՀԿ-ի առաջարկը քաղաքական պայքարից ուշադրություն շեղելու հնարք է։

«Ժառանգություն»-ը պատրաստ չէ բանակցությունների, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

Նրա գնահատմամբ, մեկ տարուց արտահերթ խորհրդարանական ընտրություն պահանջելով` ընդդիմադիրները փակուղի են մտցնում քննարկումը։

«Իբրեւ թե իշխանությունները, ժողովրդական, թուրքական, չգիտեմ ինչ լեզվով բառ ասեմ` յալվար են ընկել, հիմա մտածում են` ի՞նչ անեն։ Էդ ձեւակերպումները` դա կարող է ժողովրդի առաջ պարծենկոտության էսպիսի ներշնչանք ձեւավորի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը` շարունակելով. - «Իշխանությունները իրենց բարեփոխումները անելու են` ռադիկալ միջոցառումների տեսքով, եթե մասնակից է դառնում` ավելի արագ կընթանան զարգացումները»։

«Կաթողիկոսներին` ոչ, Օբամային` ոչ, չգիտեմ, Ֆրանսիայի նախագահին` ոչ, ամբողջ աշխարհին` ոչ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը մեծացել է, եւ նախագահ լինելը շատ լավ բան է, ըստ երեւույթին` մանկության երազի տեսքով են ներկայացնում, որը անհեթեթ է», - հայտարարեց ՀՀԿ-ի փոխնախագահը։

«Երբեւիցե նման միտինգներից վախեցող չենք, բայց էստեղ էս անգամ վախենում ենք, որովհետեւ երբ ուժեղի հետ կռվում ես` էստեղ վախի սինդրոմ չկա, թույլը` բնության մեջ եւ հասարակության մեջ, ամենավտանգավոր երեւույթն է», - ասաց Սահակյանը եւ հավելեց. - «Միտինգներ պիտի անեն, եթե ցանկանում են, դա բոլորի իրավունքն է, միայն` Սահմանադրություն, օրենքներ չփորձեն հանկարծ խախտել»։

«Իսկ ի՞նչ կանեք, որ խախտեն», - այս հարցին նա արձագանքեց. - «Օրենքը, օրենքը կանի»։

Ընտրություններից հետո իշխող Հանրապետականը, հիշեցնենք, երկու առաջարկ է արել ընդդիմադիր «Ժառանգությանը»` միասնական օրակարգով արտահերթ նիստ գումարելու եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Առաջինը ձախողվել է օրակարգի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով, երկրորդի մասով էլ ընդդիմադիրները կասկածներ ունեն։

«Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը կարծում է` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ-ի առաջարկը քաղաքական պայքարից ուշադրություն շեղելու հնարք է։

«Ի՞նչ է նշանակում` մենք առաջարկում ենք Րաֆֆի Հովհաննիսյանը ղեկավարի սահմանադրական
Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյան
ինչ-որ հանձնաժողով։ Նախ, դա բացարձակ համարժեք չէ այն իրավիճակին, ես դեմ եմ դրան, իմ անձնական կարծիքն է, որ այս պահին էդպես խոսել թեկնածուի հետ, ով իսկապես բացարձակ ունի բոլոր փաստարկները` ապացուցելու, որ կեղծվել են ընտրությունները, դա, նախ, վիրավորական է։ Եվ երկրորդ, եթե ուզում եք նույնիսկ այդ առաջարկությունը անել, ինչո՞ւ եք թաքցնում Ազգային ժողովի ամբիոնից` Ազգային ժողովն է հենց այն տեղը, որտեղ կարող եք դուք առաջարկել, խնդրեմ։ Եթե դու այս պահին չես անդրադառնում դրան, բա դու ինչի՞ համար ես», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG