Արդեն 20 օր կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն այսօր էլ բողոքի ակցիա էին անում Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքակազմը «արդարության հասնելու» համար:
Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
«Իրավական բեսպրեդելը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել՝ երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ընտրություններից հետո հարուցված գործով Ծառուկյանին առաջադրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանք: Իրանցիներն առերեսվել են հայաստանցի մեծահարուստ գործարարի հետ ու քննիչների առջև էլ պնդել, որ Ծառուկյանը հափշտակել է իրենց կարողությունը:
«Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը՝ դեսպանի գլխավորությամբ, հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական և դիվանագիտական գործիքները՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված բացարձակ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու», - ասաց Տոնոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գագիկ Ծառուկյանին երրորդ անգամ հարցաքննության բերեցին ՔննչականԾառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից ու հրավիրել հարցաքննությանՆամակը փոխանցեցին առանց տեսախցիկների: Իրանի դեսպանն օրերս հրաժարվել էր գնահատականներ տալ գործին, բայց հաստատել էր, որ իր երկրի քաղաքացիների և Ծառուկյանի միջև միջնորդ է եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանի դեսպանն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի գործին. Շիրղոլամին «միջնորդ» է եղել, փորձել լուծել հարցըՄինչ այդ, սակայն, իրավապահները նոր մեղադրանք առաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, որին ունեզրկելու ու բանտ ուղարկելու սպառնալիքներ վարչապետը հնչեցնում էր քարոզարշավից սկսած: Նախօրեին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու համար՝ մի հոդված, որով գործ էր բացվել ընտրություններից երկու օր անց, արգելվել էր Ծառուկյանին հեռանալ Հայաստանից, ապա Դատախազությունը դադարեցրել էր իր իսկ նախաձեռնած հետապնդումը: Այս անգամ մեղադրանքն առնչվում է գործարարի գինու, կոնյակի գործարանին:
«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առ այսօր չունի», - նշել էր փաստաբան Էմին Խաչատրյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվելԻնքը Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից՝ կրկին ձեռնպահ մնալով իշխանություններին հասցեական ու խիստ քննադատելուց: Փոխարենը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը նորից խոսել է երկրի զարգացման խոչընդոտների, բոլորի ներուժն օգտագործելու մասին:
«Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է»,- Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից գրել է 70-ամյա Ծառուկյանը՝ դիմելով պարապուրդի մատնված իր հազարավոր աշխատակիցներին, որոնք իրավապահների կողմից փակված դռներից այս կողմ սպասում են ստուգումների ավարտին:
Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանից դուրս մնաց հաշվված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկած երկու տեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները որոշիչ մեծամասնության հասան: