Մատչելիության հղումներ

Ծառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն:

Ըստ հաղորդագրության.- «Ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները: Պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ»:

Իրավապահները հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հարկերը չվճարելու հոդվածով:

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին: ԱՎելի վաղ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում տարատեսակ հարկային ստուգումներ են տեղի ունենում:

XS
SM
MD
LG