Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Ran oil» բենզալցակայաններում արդեն 3-րդ օրն է վաճառվում է ադրբեջանական պրեմիում տեսակի բենզինը, 520 -ի փոխարեն՝ 430 դրամով:
Այսօր մեր այցելության պահին քաղաքացիները ակտիվորեն լիցքավորում էին իրենց ավտոմեքենաները հենց ադրբեջանական բենզինով:
«Էժան բենզին է՝ լցնում ենք, էական չէ՝ որտեղից է», «Թուրքական շորեր հագնում եք, ադրբեջական բենզին չեք ուզո՞ւմ լցնել»,- ասում էին մեքենան լիցքավորող քաղաքացիները:
Շատերը նշում էին, որ վառելիքի ծագումն իրենց համար խնդիր չէ՝ կարևորելով գինն ու փոխադարձ առևտուրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել էՇուրջ 600 տոննա ադրբեջանական բենզինը գնած «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը նախօրեին «Ազատությանը» փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքի վաճառքը քառապատկվել է, իսկ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր, թե ադրբեջանական բենզինը «հերթի տակ» են լցնում:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.