Ռուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը

Արխիվային լուսանկար

«Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը մասնավորաբար հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի և չրերի մասին է։

Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։

«Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», - նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել. վարչապետՎոլոդին․ «Փաշինյանը փորձում է պահպանել իր անձնական իշխանությունը»ՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. ՓաշինյանԿառավարությունը կսուբսիդավորի ՌԴ-ի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին. ՓաշինյանՎաղվանից ՌԴ-ն սահմանափակումներ կմտցնի Հայաստանից առաքվող կորիզավոր մրգերի վրաՌԴ սահմանափակումների հետևանքով պղպեղով 8 բեռնատարը վերադառնում է Հայաստան․ ֆերմերների արձագանքը