Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն «Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», - ասել է Պեսկովը։

Վերջինս նշել է, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի օրը դեռ համաձայնեցված չէ. - «Այցի ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկը»։

Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց անցած շաբաթ Բիշքեկում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին դարձյալ առաջարկել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անել: Հայաստանի վարչապետն էլ պնդել էր, որ Եվրամիությանն անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն: «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք», - ասել էր Փաշինյանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հիասթափված է Տիգրան Խզմալյանը․ «Ժողովրդին ու Եվրոպային խաբել են»ԵՄ-ն կխաբի Հայաստանին ինտեգրման հետ կապված ակնկալիքներում. Օվերչուկ ՌԴ-ից դարձյալ խոսում են ԵԱՏՄ արտոնություններից, Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայից Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեցՊուտինը Փաշինյանին Մոսկվա է հրավիրել. կնճռոտ հարցերն այնտեղ կշարունակեն քննարկել Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անելՊուտին․ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»Պուտինի և Փաշինյանի միջև յուրաքանչյուր շփում կարևոր է. Պեսկով